Փաշինյանն Ասոյանից շնորհակալագիրը հետ վերցրեց
Շնորհակալագիր ստացածների ցուցակից հանվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի անունը։
Հիշեցնենք, որ վարչապետի՝ սեպտեմբերի 18-ի որոշմամբ նա էլ շատերի պես խրախուսվել էր շնորհակալագրով։
Փաշինյանը երեկ նոր որոշում է ստորագրել ու հետ վերցրել շնորհակալագիրը։ Այս որոշումը հաջորդել է վարչապետի մոտ Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվության վերաբերյալ քննարկմանը։
Քննարկումից հետո Փաշինյանի մեկ այլ որոշմամբ պաշտոնից ազատեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան