Միջադեպ՝ դատարանի բակում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մինչ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, բակում հավաքվել են մարդիկ՝ իրենց աջակցությունը հայտնելով քաղաքական գործչին:
ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանը լրագրողներն ասաց, որ մարդիկ ինքնաբուխ են հավաքվել, քանի որ շատ են սիրում Ծառուկյանին:
«Պարոն Վարդգես Գասպարին է եկել, պրովակյացիա է անում, հրահրում է մարդկանց: Ինչ-որ գրառումներ է բերել, ուզում է մարդկանց դեմքին կպցնել: Նմանատիպ մարդիկ բավականին շատ են: Ինքը պատվեր է կատարում»,- ասաց ԲՀԿ-կան գործիչը:
Նա նշեց, որ տարբեր տեսակի ուղղորդված պրովակատորներ են գալիս, որեպսզի մարդկանց հունից հանեն:
Աջակիցները նշում են, որ իրենց շարքերում սադրիչներ են հայտնվել:
Ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշոց եղավ: Քաղաքացիներից մեկը բերման ենթրակվեց:
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան
- Որևէ մեկն ընդդիմադիր Փաշինյանի հանդեպ գոնե այս կարգի քաղաքական հալածանք չէր իրականացնում. Զոհրաբյան
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել
- Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
- Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, դեռ քիչ եմ ասել. Ծառուկյան