ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը
2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ-Հայաստան բանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին:
Բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված մյուս գումարը դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով ծննդյան վկայականը և անձնագիրը /կամ ID քարտը/: Ժամկետների մասին կհայտարարվի առաջիկայում:
Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով: Հարցերի դեպքում պետք է դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 01057-63-37, էլփոստ՝ [email protected] :
Հարակից հրապարակումներ`
- ԳԹԿ փոխտնօրեն. Կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել
- ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլ.հասցեներին ուղարկել «Մաթեմատիկայի» քննության արդյունքները
- ԳԹԿ-ն ներկայացրել է միասնական քննությունների անցկացման կարգը