Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով չի կարող պատվաստանյութեր գնել
ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները խանգարում են Իրանին այլ երկրներից պատվաստանյութեր և դեղեր գնել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը RT հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որից հատվածները ցուցադրվել են շաբաթ օրը:
«Իհարկե, Իրանի դեմ ԱՄՆ-ը սահմանած պատժամիջոցներն ու տնտեսական սահմանափակումները, էական ազդեցություն ունեցան: Արտասահմանում մենք բավականին մեծ գումարներ ունենք, և ԱՄՆ-ը թույլ չի տալիս, որ այդ երկրները մեր փողերի դիմաց դեղեր վաճառեն մեզ: ԱՄՆ-ի հայտարարությունները, թե պատժամիջոցները չեն ազդում հումանիտար ոլորտի վրա, սուտ է: ԱՄՆ-ի սահմանափակումները խանգարում են մեզ նույնիսկ գումար փոխանցել պատվաստանյութեր գնելու համար»,- հայտարարել է Զարիֆը:
Իրանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ կառավարության այս գործողությունները որակել է «բժշկական ահաբեկչություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան