Սահմանին լարվածության պատճառով՝ Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները անվտանգության տագնապ են հայտարարել
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է զգոնություն պահպանել և զգուշություն ցուցաբերել` Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում բարձր լարվածության և վերջերս տեղի ունեցած բռնությունների պատճառով: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել շփման գծի և սահմանի մոտակայքից` M4 մայրուղուց դեպի արևելք ու Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M16 մայրուղիներից մինչև Վրաստանի հետ սահման Տավուշի մարզ:
«Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան»,-ասվում է նախօրեին տարածված հայտարարության մեջ։
ԱՄՆ դեսպանատունը խրախուսում է ԱՄՆ քաղաքացիներինհետևել տեղական լուրերին։
«Դեսպանությունը կշարունակի վերահսկել անվտանգային իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ»,-ասվում է հայտարարությունում:
ԱՄՆ դեսպանատունը հորդորում է նաև կատարել հետևյալ գործողությունները՝
• Մոնիտորինգ անել տեղական լրատվամիջոցները՝ թարմացումների համար:
• Խուսափել մարդկանց բազմությունից:
• Խուսափել ցույցերից:
• Ընկերներին և ընտանիքին տեղեկացնել իրենց անվտանգության մասին:
• Զգույշ լինել շրջապատում:
Նշենք, որ համանման հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ հորդորելով դուրս չգալ Աբշերոնի թերակղզուց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան