«Հայրենիք». Իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիրներին լռեցնելու գործելաոճը
«Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ հայտարարությամբ.
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիրների և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք:
Հայաստանի համար բախտորոշ այս շրջափուլում ներկայիս իշխանական վարչակարգն իր ապաշնորհ կառավարման հետևանքով Հայաստանը կանգնեցրել է արտաքին լրջագույն մարտահրավերներին դեմ հանդիման։
Թշնամական երկրների նույնիսկ ստորադաս կառավարիչները հանդգնում են մեր պետության հետ խոսել բացահայտ ծաղրի, սպառնալիքի և պատերազմի հռետորաբանությամբ, իսկ դաշնակից երկրների հետ հարաբերությունները իջել են նվազագույն մակարդակի։
Պետության առջև ծառացած լրջագույն խնդիրները՝ սոցիալ տնտեսական ծանրագույն վիճակը, ներհասարակական թշնամանքն ու անհանդուրժողականությունը, պետական ինստիտուտների նսեմացումը և դրանց հանդեպ արհամարհանքը դարձել են ներպետական սպառնալիքներ։
Այս խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու, կառուցողական քննադատությանը բացառապես անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:
Սեպտեմբերի 25-ին հապշտապ անցկացված դատաքննությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը հոգևարք ապրող իշխանությունների արատավոր այս ուղեգծի շարունակությունն է, որի միջոցով փորձ է կատարվում`
1․ խաթարել ս․թ․ հոկտեմբերի 8-ին Եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը,
2․ շեղել հասարակության ուշադրությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի ամբողջական տապալումից, որի հետևանքով արձանագրվել է ավելի քան 1200 մահ,
3․ կանխել արցախյան բանակցային գործընթացում թույլ տված ամոթալի սխալների հետևանքով հասունացող ներիշխանական ճգնաժամը,
4․ խուսափել թշնամի երկրի ղեկավարության հետ խայտառակ գաղտնի համաձայնությունների բացահայտման սկանդալից,
5․ հասարակական տրամադրությունները ուղղորդել այլ ուղղությամբ՝ փորձելով հետաձգել իշխող վարչակարգի անփառունակ հեռացումը։
Բացարձակ անթույլատրելի և դատապարտելի համարելով իշխանությունների այս արատավոր գործելաոճը՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումներն ու հալածանքները:
Հապաղումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ մեր պետության և ժողովրդի համար։
Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական հաշվերահարդարի ողջ գործընթացը կազմակերպվել և ուղղորդվել է իշխանության առաջին դեմքի կողմից. «Դեմոկրատական այլընտրանք»
- ԲՀԿ. Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է
- Հիմա գնդակը ԲՀԿ դաշտում է․ Նարեկ Սամսոնյան
- Ափսոս էր հեղափոխությունը. Նաիրա Զոհրաբյան
- Գ․ Ծառուկյանի կալանավորումը՝ Արցախի հարցում վարվող քաղաքականությունից ուշադրությունը շեղելու փորձ․ Ա․ Աշոտյան
- Առավել քան վստահ էինք, որ դատարանը կատարելու է իրեն տրված քաղաքական հանձնարարությունը. Տոնոյան
- Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
- Այսօր 23։00-ին... Իմ տրամադրությունը շատ բարձր է. Ծառուկյանը որոշման հրապարակման ժամը հայտարարեց
- Ինչ ասել եմ, իմ ասածի տերն եմ, դեռ քիչ եմ ասել. Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան