Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի մեկ օրվա աճը գերազանցել է 7,5 հազարը
Ռուսաստանի 85 մարզերում կորոնավիրուսի վարակի դեպքերի օրական աճը կազմել է 7 523 դեպք: Շաբաթ օրը օպերատիվ շտաբի հրապարակած տվյալները ներկայացրել է «Ինտերֆաքս»-ը:
Ուրբաթ օրը հունիս ամսից սկսած առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցեց յոթ հազարը: Մինչ այդ, անցած շաբաթվա վերջին, վեց հազար սահմանը գերազանցվեց:
Օրվա ընթացքում ՌԴ ողջ տարածքում մահացել է 169 հիվանդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 6 004-ը: Ռուսաստանի 85 մարզերում ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1 143 571 դեպք (+ 0,7%): Ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում մահացել է 20,225 մարդ, բուժվել՝ 940,150-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները