Ըստ էության վարչապետը չհերքեց ադրբեջանական լուրի իսկությունը.Իշխան Սաղաթելյան
Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ վարչապետը պարտավոր է ու պետք է արժանապատիվ և կոշտ պատասխան տա վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների լկտի, սանձարձակ հայտարարություններին։ Սաղաթելյանը մեկնաբանել է ադրբեջանական Haqqin.az կայքում հրապարակված՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունների վերաբերյալ հոդվածի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի արձագանքը։
«Թշնամի երկրի մամուլի հրապարակումները որպես կանոն ես չեմ մեկնաբանում, դրանք ինձ համար հիմք չեն։ Սակայն ՀՀ վարչապետի արձագանքից հետո պատկերն ամբողջացավ։ Ըստ էության վարչապետը չհերքեց այդ լուրի իսկությունը՝ ընդամենն ասելով, որ եթե խախտվում է կոնֆիդենցիալ տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ պայմանավորվածությունը, ապա նույնն էլ ինքը կարող է անել։ Հետևաբար պահանջում եմ, որ վարչապետը ամբողջական և համապարփակ տեղեկատվություն ներկայացնի խնդրո առարկա հարցի վերաբերյալ և հիմնավոր հերքի այն, հակառակ դեպքում առկա կասկածը գնալով ավելի ու ավելի է խորանալու՝ իր բոլոր հետևանքներով»,-ասել է Իշխան Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան Հակոբյան
- Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա. Մարուքյան
- ԱԱԾ-ն պետք է զբաղվի Փաշինյանով էլ, Հայաստանից բանագնացով էլ. Սևակ Հակոբյան
- Փաշինյանը չհերքեց ոչ մի միտք, և դրանով իսկ հաստատեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից. Հովհաննես Հարությունյան
- Արփինե Հովհաննիսյան. Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ
- Աշոտյան. Փաշինյանը վախեցնում է Ալիևին սեփական կոմպրոմատով
- Փաշինյան. Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիա տարածել, վախենամ՝ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան