26.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
Հայաստանում երեկ կատարվել է 4289 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք: Առողջացել է 175 առողջացած: Մեկ օրում մահացել է 3 մարդ, որից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է։
Այսպիսով, սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49072 դեպք, որոնցից 43576-ն` առողջացած, 948-ը` մահվան ելքով։ Եվս 295 մարդ ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4253 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 280366 թեստավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան