Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեզ առաջադրած տեղեկատվական պայքարն ունի խաղի իր կանոններ. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի:
Առհասարակ հանրային կապերի ապահովման տեսանկյունից, օպերատիվ, մատչելի, համակողմանի տեղեկատվական գործողությունների իրականացումը միայն տեղեկատվական ռիսկերը չեզոքացնելու գործառույթ չէ իրականացնում:
Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեզ առաջադրած տեղեկատվական պայքարն ունի խաղի իր կանոնները, դրանց գործիքակազմին, ոճին, հնարքների մեծ մասին տարբեր ժամանակներում առնչվել ենք և դրանց հակազդելու բավականին արդյունավետ միջոցներ կան:
Տարբեր լսարանների, թիրախների ուղղությամբ աշխատանքը պետք է ակտիվացնել, Հայաստանի և Արցախի ցանկացած քայլ, գործողություն դարձնել ընկալելի, ժամանակին հակազդել մեզ ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ լինել նախաձեռնողի՝ օրակարգ թելադրողի դերում»:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները
- Տիգրան Աբրահամյան. Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա
- Ստեղծած իրավիճակն ու Ադրբեջանի իշխանությունների նպատակը՝ ըստ Տիգրան Աբրահամյանի
- Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարություններն ահազանգ են հնչեցնում մեծացող անվտանգային սպառնալիքների մասին. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Զինծառայությունից խուսափածների վերաբերյալ օրինագիծն այս տեսքով ավելի շատ խնդիրներ կառաջացնի, քան ունեցել ենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին