Արցախում կորոնավիրուսով վարակման ամենաբարձր թիվն է արձանագրվել
Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 17 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի, 3-ը Շուշիի, 1-ը Դաշուշենի, 2-ը Քարվաճառի, 1-ը Բրաջուրի բնակիչներ են, 1-ն էլ ՀՀ քաղաքացի:
Շահումյանի շրջանի 3 քաղաքացիների և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:
Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 1 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 421 մարդու մոտ, որից 338-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 81, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 202 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 14 245 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հաստատվել
- Կորոնավիրուսի 9 նոր դեպք՝ Արցախում
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել
- Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել