Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զիդանը խոսել է «Բարսելոնայի» սկանդալների մասին
Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կատալոնական Բարսելոնայում տեղի ունեցած բազմաթիվ սկանդալների մասին: AS-ի Twitter-ի գրառումը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում ակումբի ներսում: Կարծում եմ ՝ յուրաքանչյուր ակումբ ունի խնդիրներ ու դժվարություններ: Կարծում եմ, որ «Բարսելոնան», թիմի և կազմի տեսանկյունից, ակումբ է, որը պայքարելու է բոլոր գավաթների համար»,- ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ ակումբը բաժանվեց Լուիս Սուարեսից այն պատճառով, որ մարզիչ Ռոնալդ Կումանը նրան չէր տեսնում թիմում: Ֆուտբոլիստի կողմն անցան թիմի շատ խաղացողներ: Լիոնել Մեսսին նույնպես ցանկանում էր լքել կառտանռնագույների թիմը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կումանն այլևս չի վստահում «Բարսելոնայի» ղեկավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան