ԱՀԿ-ն չի բացառել կորոնավիրուսից 2 միլիոն մարդու մահը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսից մինչև երկու միլիոն կմահանա մինչև COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութը զանգվածաբար հասանելի կդառնա: news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին սեպտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում ասել է ԱՀԿ Առողջապահության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:
«Դա դժվար է պատկերացնել, բայց բավականին հավանական է: Մենք ինը ամսվա ընթացքում կորցրել ենք մեկ միլիոն մարդ։ Հավանաբար դեռ 9 ամիս պետք կլինի պատվաստանյութի հայտնվելու համար», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է երկու միլիոն մարդ մահանա կորոնավիրուսից:
Ռայանի խոսքով, այժմ խնդիրներ կան, մասնավորապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ֆինանսավորման, արտադրության և գնահատման հարցում: Միևնույն ժամանակ ԱՀԿ ծրագրի տնօրենը նշել է, որ հոսպիտալացված հիվանդների շրջանում մահացությունը նվազում է, ուստի աշխարհը հնարավորություն ունի դասեր քաղել նախորդ ինն ամիսներից` կանխելու մահերը:
Երեկվա դրությամբ, կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 983 հազար մարդ, վարակվել՝ ավելի քան 32,2 միլիոն մարդ։ ԱՀԿ-ն մարտի 11-ին հայտարարել էր կորոնավիրուսի համավարակ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն հավանություն է տալիս COVID-19-ի՝ դեղաբույսերով բուժմանը
- Դպրոցներում դիմակ կրելու որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ԱՀԿ առաջարկությունները. ԱՆ
- ԱՀԿ-ն արձանագրել է աշխարհում օրական կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի առավելագույն աճ
- ԱՀԿ. Աշխարհում մոտ 180 կորոնավիրուսային պատվաստանյութեր են մշակվում
- Ինչո՞ւ է ԱՀԿ-ն կասեցրել COVID-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի փորձարկումները
- ԱՀԿ-ն զգուշացնում է՝ այս համավարակը վերջինը չէ
- ԱՀԿ-ն մինչև 2021-ի կեսեր կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումներ չի ակնկալում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա