Երբ կլինի ՍԴ նախագահի նոր ընտրություն
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրառում է արել Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ժամկետների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երեկ չէր ընտրվել ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարրյանը, ում ընտրության համար անհրաժեշտ էր 5 ձայն։
««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտ թվով ձայներ չստանալու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած և կազմակերպվում է նոր ընտրություն։
2018 թ. հուլիսի 9-ին հաստատված Սահմանադրական դատարանի աշխատակարգի 23-րդ կետի համաձայն՝ նոր ընտրությունների օրը որոշում և դրանց անցկացման մասին Սահմանադրական դատարանի դատավորներին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահը` ընտրություններից առնվազն 10 օր առաջ, իսկ նրա բացակայության դեպքում՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահը կամ նրա լիազորությունները ժամանակավորապես կատարող Սահմանադրական դատարանի դատավորը:
Այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունները չեն կարող անցկացվել ավելի վաղ, քան Աշոտ Խաչատրյանի կողմից Սահմանադրական դատարանի մյուս դատավորներին դրա վերաբերյալ ծանուցելուց առնվազն 10 օր հետո»,- գրել է Գոհար Մելոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես մասնակցել եմ քվեարկությանը և իմ դիրքորոշումը հայտնել եմ. Շաթիրյան
- Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել
- Կարծում եմ, որ մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան
- Ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, 18 տարի է՝ չեմ հիվանդացել. Հրայր Թովմասյան
- Ինձ մոտ նման կարծիք չի ձևավորվել, որ Խունդկարյանը հատուկ եկել է՝ ՍԴ նախագահ դառնալու. Շաթիրյան
- ՍԴ նախագահի ընտրության փորձի երրորդ օրն է
- Հրայր Թովմասյանը պարզաբանեց՝ ինչու է առաջադրել Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը
- Ո՞վ է ՍԴ նախագահի միակ թեկնածուն
- Վահե Գրիգորյանի կողմից կրկին հարցը բարձրացվել է և իր իսկ կողմից հետ վերցվել. ՍԴ դատավոր
- Հրայր Թովմասյան. Դարի հարց մի դարձրեք
- «Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել». Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պարտականությունները բարձր մակարդակով է իրականացրել. ՍԴ դատավոր
- Արևիկ Պետրոսյանը ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի