Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել երգահանի մասին
Առաջին անգամ Կոմիտաս Վարդապետի ծննդավայր Քյոթահիայի (Կուտինա) պաշտոնական տարեգրքում 20 էջանոց ծավալուն նյութ է ներառվել մեծ երգահանի և երաժշտագետի, երաժշտական ազգաբանի և երգչի, բանահավաքի և խմբավարի, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի մասին։ Այս մասին հայտնում է երաժիշտ, «Լավ Էլի» խմբի համահիմնադիր Մհեր Մանուկյանը։
2019թ.-ին Քյոթահիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ-թանգարանի հրատարակած թուրքալեզու տարեգրքում ներառվել են մանկավարժ Սոֆյա Քալանթարյանիև կոմիտասագետ, թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագէոզյանի համատեղ «Քյոթահիայում ծնված էթնոերաժշտագետը՝ Կոմիտաս Վարդապետը» հոդվածը՝ համեմված լուսանկարներով և Տիրան Լոքմագէոզյանի «Կոմիտաս Վարդապետի ստեղծագործած և հավաքած թուրքերեն երգերը» հոդվածը՝ թուրքերեն թարգմանված Տիրան Լոքմագէոզյանի կողմից։
Հրապարակումը արդյունք էր վանաձորցի 71-ամյա մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի 2019թ. սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին Քյոթահիա նախաձեռնած՝ զարմանալի հանդիպումներով ու բացահայտումներով, անհավանական զուգադիպություններով լի ճամփորդության։
Պարզվել է, որ Կոմիտասի ծննդավայրում չգիտեն Կոմիտասի մասին նույնիսկ տեղի երաժշտական և գիտական համայնքներում, սակայն կարճ ժամանակում հաջողվել է պաշտոնական պայմանավորվածություն ձեռք բերել Քյոթահիայում կազմակերպելու Կոմիտասի ստեղծագործությունների համատեղ համերգ՝ Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի մասնակցությամբ, որը, ցավոք, հետաձգվել է համավարակի պատճառով։
Ավելին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ-թանգարանի տնօրինության հետ հանդիպումը հնարավորություն է ստեղծել մեր օրերում առաջին անգամ Կոմիտաս Վարդապետի անունը հնչեցնելու նրա ծննդավայրում, որի արդյունքը եղավ տարեգրքում հոդվածների հրապարակումը։
Այս նախաձեռնությունն անհնարին կլիներ առանց «Ակօս» թերթի լրագրող ԲեսսեԿաբակի, գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի և սյունակավար Բասքին Օրանի, ինչպեսնաև մի շարք սրտացավ թուրք մտավորականների։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա