Չինաստանի մաքսայինը ՌԴ-ից ստացված ապրանքների վրա կորոնավիրուս է հայտնաբերել
Ռուսական արտադրանքով երկու նավի թույլ չեն տվել մտնել Չինաստան՝ դրանց վրա հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով: 360tv.ru-ի հաղորդմամբ, ներմուծման հայտարարագրերն ընդունելու սահմանափակումները կտևեն չորս շաբաթ:
«Շանդունի նահանգի համաճարակների կանխարգելման, վերահսկման և տնտեսական գործունեության ղեկավարման խումբը տեղեկացրել է, որ արտաքին փաթեթավորումից և Ռուսաստանից ներմուծված ջրային արտադրանքներից վերցված նմուշների նուկլեինաթթվի նմուշների տեսի արդյունքները դրական են», - ասված Չինաստանի մաքսային ծառայության գլխավոր վարչության կայքում տեղադրված զեկույցում։
Խոսքը երկու նավի մասին է։ Սեպտեմբերի 26-ից նրանք չեն կարողանա ներմուծման հայտարարագրեր ներկայացնել Չինաստանի որևէ մաքսային մարմին: Չորս շաբաթ սահմանափակումներից հետո փաստաթղթերը կվերականգնվեն: