Ձևավորվում է մի իրողություն, որ ստեղծվում են հակաթուրքական դաշինքներ. Արաբագետ
«Միջերկրածովյան ավազանում նոր աշխարհակարգի ձևավորման սաղմեր ենք տեսնում, մասնաբաժին ունեն տարածաշրջանային և գլոբալ ուժային կենտրոններ»,- ասուլիսում ասաց ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
Նա նշեց, որ սրա մաս է կազմում նաև ներկայիս Թուրքիան, հավակնոտ ծրագրերով փորձում է նաև իրենց նեոօսմանական գաղափարները կյանքի կոչել նաև այս հատվածում։
«Բացառել, որ Թուրքիան կարող է գնալ անսպասելի լուծումների, իհարկե, չարժե։ Շատ լավ հասկանում ենք, թե ինչպիսի հարևանի հետ գործ ունենք»,- ասաց Ս. Գրիգորյանը։
Ասուլիսին ներկա ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ պ.գ.թ., դոցենտ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը համաձայնվեց Ս.Գրիգորյանի հետ, որ այն, ինչ տեղի է ունենում, պարզապես էնեգակիրների խնդիր չէ, Թուրքիան լիովին վերանայում է իր ռազմավարությունը։
«Ռազմավարական տարաբնույթի փաստաթղթերը, կարծում եմ, Թուրքիան առաջիկայում կվերանայվեն, քանի որ ներկայիս ամբիցիաները չեն համապատասխանում այն ռազմավարական փաստաթղթերին, որոնք առաջ է մղում Թուրքիան»,- ասաց Վ.Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ Թուրքիայի ներկայիս ամբիցիաներն անհանգստացնում են ռեգիոնալ բոլոր տերություններին և հակաթուրքական ալյանսի գաղափարն, ըստ էության, նոր չէ։
Սարգիս Գրիգորյանի խոսքով, Հայաստանը պետք է նպատակաուղղված ակտիվություն դրսևորի։
«Վերջին շրջանում նկատելի է հատապես արտգործնախարարի և պատվիրակության այցը Եգիպտոս, որը նախ ամենամեծ արաբական երկիրն է աշխարհում, ստրատեգիական առումով շատ կարևոր աշխարհաքաղաքական դիրքով, շատ մեծ հնարավորություններով։
Մեր ուղղվածությունը Մերձավոր Արևելյան, մասնավորապես նախարարի այցը Եգիպտոս խոսում է այն մասին, որ որոշակի մոտեցումներ են փոխվում, ինչը ողջունելի է։ Կարծում եմ՝ պետք է շարունակել, ջանքերը կրկնապատկել, ձևավորվում է մի իրողություն, որ մեզ համար միշտ բացասական հարևանի կողմից վարվող քաղաքականության արդյունքում ձևավորվում են հակաթուրքական դաշինքներ։ Մեր անելիքը, ասելիքը պետք է հստակ գիտակցենք, մեր ակտիվությամբ փորձենք հայաստանյան իրողությունների մասին լսելի դարձնել մեր համախոհներին, դաշնակիցներին»,- ասաց նա։
Վ. Պետրոսյանն ասաց, որ Հայաստանն ունի հաղթաթղթեր, որոնք հաճախ չեն օգտագործում․ «Այս գիտակցումն ու միաժամանակյա օգտագործումը կարող է բերել իր արդյունքը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան