Տավուշում արդեն մթերվել է 950 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով
Սեպտեմբերի 21-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Մեկնարկը տվել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Մարզպետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ գործարանը մթերել է 950 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով:
Նախնական պայմանավորվածությամբ՝ հոկտեմբերի 1-ից խաղողի ընդունում կիրականացնեն նաև մարզում գործող մյուս մթերող կազմակերպությունները՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանը, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի մասնաճյուղը, Բերդավանի գինու գործարանը և «Էկոգարդեն» ՍՊԸ-ն:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղեկացմամբ, այս տարի խաղողի առատ բերք է սպասվում՝ շուրջ 12 հազար տոննա: Մթերող կազմակերպությունների կողմից ներկայումս առկա է 8 հազար 60 տոննայի պայմանագիր: Պայմանագրից դուրս մթերման ենթակա է նաև շուրջ 600 տոննա խաղող, որի իրացման համար մարզպետարանը դիմել է Երևանի կոնյակի գործարանի տնօրինությանը՝ աջակցելու խաղողագործներին:
Հարակից հրապարակումներ`
- 10 փաստ խաղողի մասին. բուժիչ հատկություններ
- Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացան. խաղողագործ
- Պատերազմում վիրավորված երկու տղա ունեմ, ինչո՞վ պետք է պահեմ իրենց ընտանիքները. խաղողագործ
- «Պռոշյանի կոնյակի գործարան»-ում այս տարի նախորդ տարվանից ավելի շատ խաղող է նախատեսվում մթերել
- Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է մթերել ոչ ավելի քան 25 000 տոննա խաղող
- Երևանի կոնյակի գործարանը բերքահավաքից օրեր առաջ հրաժարվում է մթերել գյուղացիների խաղողը
- Խաղողագործին ճգնաժամի դեմ մենակ են թողնում. ստացած 50 տոննա բերքը չի մթերվում (լրացված)
- Խաղողագործները ներկայացրել են մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին