Գիտնականները նշել են կորոնավիրուսից մահացությունը նվազեցնող գործոնը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդների մոտ, որոնց արյան մեջ կա D վիտամինի նորմալ մակարդակ, ծանր դեպքերի ու մահերի քանակն էականորեն քիչ է, քան նրանց մոտ, ովքեր ունեն այդ վիտամինի պակասություն։
rt.com-ի հաղորդմամբ հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում։ Նշվում է, որ արյան նմուշներ են վերցվել 235 պացիենտից։ Գիտնականների հաշվարկների համաձայն, 40 տարեկանից բարձր պացիենտների մոտ, ովքեր ունեն D վիտամինի բավարար մակարդակ, կորոնավիրուսից մահվան հավանականությունը 51,5 տոկոսով ցածր է, քան դրա դեֆիցիտով պացիենտների մոտ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա