Պատվաստումը կարո՞ղ է հաղթել կորոնավիրուսը
Զանգվածային պատվաստումը ի վիճակի չէ ոչնչացնել կորոնավիրուսը. այն հավերժ կմնա մարդկության հետ, բայց կվերածվի սովորական վիրուսի: news.ru-ի հաղորդմամբ, հիվանդության դեմ զանգվածային պատվաստումների արդյունավետության վերաբերյալ նման կանխատեսում են արել մի քանի գիտնականներ:
Միակ բանն այն է, որ ժամանակի ընթացքում պատվաստանյութերը կդառնան ավելի կայուն, ինչպես նաև բնակչության իմունիտետը:
«Մարդիկ կարծում են, որ պատվաստանյութերն ինքնաբերաբար ոչնչացնում են վիրուսները: Բայց դա այդպես չէ», - ասել է վիրուսաբան Անժելա Ռասմուսենը։
Նա ավելացրել է, որ ապագայում կորոնավիրուսն այլևս այդքան շատ խնդիրներ չի բերի:
Մեկ այլ գիտնական, Իկանայի բժշկական դպրոցի պատվաստանյութի պրոֆեսոր Ֆլորիան Կրամերը կարծում է, որ ապագայում կորոնավիրուսի դեմ պատվաստում կարվի մանկության տարիներին, ինչը հետագայում կբարելավի վիրուսի նկատմամբ իմունային պատասխանը:
Հարակից հրապարակումներ`
- Գրիպի դեմ պատվաստումն այս տարի ավելի քան երբևէ կարևոր է. մասնագետներ
- ԱՀԿ-ն մինչև 2021-ի կեսեր կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումներ չի ակնկալում
- ԱՀԿ-ն զգուշացնում է՝ կորոնավիրուսային պատվաստումները կսկսվեն ոչ շուտ, քան 2021թ․-ին
- Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը կլինի կամավոր․ նախարար
- Ինչ ազդեցություն կունենա COVID-19- ի դեմ պատվաստումը քաղցկեղով հիվանդների վրա
- Վիեննայում COVID-19-ով հիվանդի թոքերի առաջին փոխպատվաստումն է իրականացվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա