ԱԱԾ. Ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:
Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին»:
Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
- Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում
- ԱԱԾ. Հնարավոր է Ադրբեջանի ապատեղեկատվություն տարածելու և խուճապ առաջացնելու նպատակով ստանաք SMS-հաղորդագրություններ
- ԱԱԾ. ԱՆհրաժեշտ է լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան