Արցախից ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է
Սեպտեմբերի 27-ի, ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը` զինծառայող: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեծ մասի մոտ առկա են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ:
Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են տարբեր. 9-ը` բավարար, 3-ը` միջին ծանրության, 2-ը` ծանր, 2-ը` ծայրահեղ ծանր, 1-ը` հետազոտման փուլում, 1-ն էլ դուրս է գրվել:
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար»,- հայտնում են ԱՆ-ից։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով, թիրախավորել նաև բնակչությանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
- Արցախի նախագահ. Այո, ունենք կորցրած դիրքեր
- Արցախի նախագահ. Առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար
- Արցախի ՊՆ. Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն
- Աննա Հակոբյանն ու Արցախի առաջին տիկինն այցելել են վիրավորներին
- Բոլորս պետք է ապրենք հանուն Հայաստանի և Արցախի. Նաիրա Զոհրաբյան
- Արցախի ՄԻՊ. Քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհ ունենք, 30-ից ավելի վիրավոր
- Արցախի անկախության ճանաչման հարցը պետք է քննարկվի.Էդմոն Մարուքյան
- Նախնական տվյալներով, Արցախի Զինված ուժերն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր. Արթուր Սարգսյան
- Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը
- Կարմիր խաչը մտահոգված է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով
- Արցախում Ադրբեջանի կրակից սպանված խաղաղ բնակիչները տատ ու թոռ են. նախագահի խոսնակ
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
- Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ
- Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Արցախի վրա դաժան հանցագործություն է. Արցախի ԱԺ նախագահ
- Արցախում մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները Ժնևի կոնվենցիաների բացարձակ ոտնահարումներ են. ՄԻՊ
- Միջազգային հանրության համարժեք և ադեկվատ պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը. Արցախի ԱԺ
- Ս. Ծննդյանը նախորդող պահոց շրջանն է