Մենք հաղթելու ենք, որովհետև այլ տարբերակ չկա. Միրզոյան
«Մեզ պատերազմ է հայտարարված, լայնածավալ պատերազմ, որտեղ թշնամին չի ուզում մեզ հաղթել, ուզում է մեզ ոչնչացնել»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած զանազան միջազգային հարթակներում հնչեցրած հայտարարությունների, չի ուզում Արցախի բնակչությանն ընդգրկել Ադրբեջանի կազմում և տալ քաղաքացիություն, Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց արցախահայության, սա աներկբա է։
«Հակառակ դեպքում չէր լինի հայատյացության այն տոտալ քարոզը, որ տարիներ շարունակ ծավալվել է Ադրբեջանում... մանկապարտեզից մինչև դպրոց ու բուհ։ Ադրբեջանը չէր սպառնա ոչնչացնել ատոմակայանը, գրավել Երևանը, չէր սպանի քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, Թալիշում չէր կտրի մահացած ծերունու ականջները։ Մեզ հայտարարված է պատերազմ, որտեղ թշնամու նպատակը յուրաքանչյուրիս մահն է, մեր ֆիզիկական ոչնչացումը, չգոյությունը։ Սա պետք է արձանագրել»,- նշեց նա։
Ըստ ԱԺ նախագահի, այժմ դրված է հայ ժողովրդի գոյության հարցը, և մենք չունենք ընտրություն՝ չկա երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարբերակ, մենք պետք է կռվենք՝ հրով, սրով։
«Մենք պետք է կռվենք, որպեսզի ապրենք, որպեսզի ապրեն մեր երեխաները, որպեսզի հայ ժողովուրդը շարունակի մոլորակի վրա իր գոյությունը, այնպես, ինչպես արել է հազարամյակներ շարունակ։ Եվ այո, Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս...։ Ես ուզում եմ մի անգամ էլ հավաստենք, երբ Երկիր մոլորակի վրա ազգերը բաժանվեցին, հայ ազգը ազգերից մեկն էր։ Եվ եթե երբևէ այս մոլորակի մայրամուտը տեղի ունենա, ապա մենք՝ որպես առանձին և անկախ էթնիկ միավոր լինելու ենք այդ մայրամուտը դիմավորողներից մեկը։
Մենք եղել ենք, և շարունակելու ենք ապրել, բայց դրա համար պետք է կռվենք. այլ տարբերակ չկա։ Մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, և երկարատև խաղաղություն ենք պարտադրելու թշնամուն։ Ես ուզում եմ մեկ անգամ ևս այս ամբիոնից հավաստել՝ Արցախի ազատությունը, և ֆիզիկական անվտանգությունը չեն սակարկվում և չենք սակարկվելու։ Եվ ուրեմն, մենք հաղթելու ենք, որովհետև այլ տարբերակ չկա»,- եզրափակեց խոսքը Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորս պետք է ապրենք հանուն Հայաստանի և Արցախի. Նաիրա Զոհրաբյան
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ
- Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ. ՊԲ
- Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. ՊՆ ներկայացուցիչ
- Ադրբեջանի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում. ՊՆ
- Անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին