Ադրբեջանի հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տարածել է հայտարարություն. «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ
- Արցախի նախագահը քիչ հետո ուղերձով կդիմի ժողովրդին
- Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր. ՊՆ
- Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է. Չոբանյան
- Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊՆ
- Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Արցախի նախագահի վերահսկողության տակ. խոսնակ
- Տիգրան Աբրահամյան. Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել
- Ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Արծրուն Հովհաննիսյան
- Ադրբեջանը իր հարձակման արդյունքում կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ
- Առավելագույն կազմակերպվածությունը պետք է ապահովել, կանոնակարգել բոլոր գործողությունները. Աբրահամյան
- Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի նկատմամբ. ԱԳՆ
- Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. ՊՆ
- Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյան
- Ադրբեջանը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ
- Ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը. ԱՀ նախագահի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան