Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա. Արցախի նախագահ
Որևէ մեկը ո՛չ զոհից, ո՛չ վիրավորից, ո՛չ մի կորուստից թող չհուսահատվի, ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում ասում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Պատերազմ են հայտարարում, պատերազմ էլ կստանան։ Մեր պատիվը մեր հայրենիքի նկատմամբ, մեր պատիվը մեր սերունդների նկատմամբ պիտի կատարենք»,- շեշտել է նա։
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը գրել էր.
«Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Մարտունու շրջանում քաղաքացիական երկու անձ է զոհվել՝ կին ու երեխա
- Բացի բուն մարտական գործողություններից, Ադրբեջանն իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում. ՊՆ
- Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր. ՊՆ