Գայանե Աբրահամյան. Հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետ է վերցնում հրաժարականի դիմումը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց Ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբեւէ բոլորս պետք է միասնական լինենք եւ պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։
Այս պատերազմը ՀԱՂԹԵԼՈՒՑ հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին»։
Հարակից հրապարակումներ`
- Ողջունում եմ Գայանե Աբրահամյանի սկզբունքային մոտեցումը. Գորգիսյան
- Գայանե Աբրահամյանը ներկայացրել է մանդատից հրաժարվելու պատճառները
- Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը