ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք կյանքի անիմաստ կորստի համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես եկան հետևյալ հայտարարությամբ, որում ասվում է․
«Համանախագահները մտահոգությամբ են դիտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները:
Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք կյանքի անիմաստ կորստի համար, ներառյալ խաղաղ բնակիչների: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտությանը կայուն լուծում գտնելու համար:
Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տեղում իրավիճակը կայունացնելու համար և վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ բանակցային ճանապարհով լուծումն այլընտրանք չունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին