ԵԱՀԿ գործող նախագահ․ Անհապաղ վերադառնալ հրադադարի ու սկսել բովանդակային բանակցություններ
ԵԱՀԿ գործող նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում վերադառնալ հրադադարի Լեռնային շարաբաղի շուրջ և վերսկսել բովանդակային բանակցությունները։
Նշելով այսօր շփման գծի երկայնքով բռնությունների դրամատիկ աճի և քաղաքացիական զոհերի մասին հաղորդագրությունները, ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել շտապ կարգավորել իրավիճակը:
«Ես կոչ եմ անում բոլոր ներգրավվածներին՝ անհապաղ վերադառնալ հրադադարին, մինչ այս հակամարտության մարդկային զոհերի հետագա աճը», - հայտարարել է Ռաման:
Ռաման նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են եղել կողմերի հետ:
Ասվում է, որ Ռաման լիովին սատարում է տեղում իրավիճակը կայունացնելու նրանց ջանքերին և վերահաստատել է, որ հակամարտության խաղաղ բանակցային ճանապարհով լուծումն այլընտրանք չունի: Նա ընդգծեց իր աջակցությունը համանախագահների ջանքերին՝ առանց նախապայմանների հնարավորինս շուտ վերսկսելու բովանդակային բանակցությունները:
Գործող նախագահն իր ցավակցությունն է հայտնել նաև զոհվածների ընտանիքներին:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի ԱԳՆ-ն դեէսկալացիայի ու բանակցությունների կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
- Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
- ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշերը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը
- ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք կյանքի անիմաստ կորստի համար
- Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույց
- Կառլ Բիլդտ․ Սա Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակում է
- Գերմանիայի ԱԳՆ խոսել է Նավալնիի վիճակի վերաբերյալ ՌԴ-ի երկրորդ խնդրանքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին