
Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույց
Ռուսաստանի ԱԳ նախարար երգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զ. Մնացականյանի հետ։ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջի փոխանցմամբ, քննարկվել է ԼՂ հակամարտության գոտու դրությունը։
Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող կայնամաշտաբ մարտական գործողությունների, զոհերի ու վիրավորների մասին ստացվող տեղեկատվության վերաբերյալ։ Նա ընդգծել է կրակի՝ հնարավորինս շուտ դադարեցման անհրաժեշտությունը։
Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ միասին շարունակում է միջնորդական քայլերի ձեռնարկումը իրավիճակի կայունացման համար։
ՌԴ ԱԳ նախարարության փոխանցմամբ, Սերգեյ Լավրովը պատրաստվում է հեռախոսազրույց անցկացնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ։