ԿԳՄՍՆ. Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ համարելով անվտանգության պահպանումը, խորհրդակցելով տարածքային կառավարման մարմինների հետ` որոշվել է, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այսօր առավոտյան թշնամին հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրեր, ավերելով քաղաքացիական հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ: Ցավոք, արձանագրվել են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաների շրջանում: Դատապարտելի և անթույլատրելի է խաղաղ բնակչությանը միտումնավոր թիրախավորելը, դպրոցները նշանակետի տակ վերցնելը։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Այս պայմաններում, ինչպես նաև համավարակի լարված իրավիճակում, յուրաքանչյուրիս պարտքն է խստագույնս հետևել կառավարության որոշումներով և այլ իրավական փաստաթղթերով սահմանած կանոններին, որ պետությունը ստիպված չլինի երկու ճակատով պայքարել հակառակորդի և համավարակի դեմ:
Ուստի, խնդրում եմ ցուցաբերել զգոնություն, պահպանել հակահամավարակային կանոնները, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, զերծ մնալ սադրիչ և ուսումնական գործընթացը խափանելուն ուղղված ցանկացած հայտարարության հետևելուց: Կրթության ոլորտի կազմակերպիչներին կոչ եմ անում խստագույնս հետևել այն կարգավորումներին, որոնք կհրապարակի լիազոր մարմինը, ոչ մի դեպքում թույլ չտալ ինքնագործունեություն:
Առաջիկա ժամերին անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ շրջաբերական գրությունները կուղարկվեն հաստատություններին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ համարելով անվտանգության պահպանումը, խորհրդակցելով տարածքային կառավարման մարմինների հետ` որոշվել է, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։ Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների: Վաղն առաջին դասերը կնվիրվեն ստեղծված պատերազմական իրավիճակին և անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական կանոնները ներկայացնելուն:
Մենք հաղթել ենք ու հաղթելու ենք նաև այս պատերազմում: Մեր գործն արդար է, մեր հողում ապրելու ու արարելու հաստատակամությունը՝ անկոտրում:
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ Արցախը»,- նշված է նախարարի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհ ունենք, 30-ից ավելի վիրավոր
- Արցախի անկախության ճանաչման հարցը պետք է քննարկվի.Էդմոն Մարուքյան
- Նախնական տվյալներով, Արցախի Զինված ուժերն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր. Արթուր Սարգսյան
- Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդին
- ԿԳՄՍՆ․ Արգելել երեխաների մուտքը TikTok
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ
- Արցախի ՄԻՊ աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն
- ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին
- Միջազգային հանրության համարժեք և ադեկվատ պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը. Արցախի ԱԺ
- Փաշինյան. Հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
- Հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերին միջազգային հանրության կողմից ամենաարդյունավետ պատասխանը Արցախի Հանրապետության ճանաչումն է
- Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար. Արցախի նախագահ
- Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա. Արցախի նախագահ