Հունաստանի ԱԳՆ․ Զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։
«Մենք առանձնակի մտահոգությամբ ենք դիտում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճը, որը հանգեցրել է նաև քաղաքացիական զոհերի:
Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան՝ Մինսկի խմբի շրջանակներում:
Միջազգային իրավունքի համաձայն՝ վեճերի խաղաղ կարգավորումը տարածաշրջանային անվտանգության և կայունության միակ ճանապարհն է: Մենք ակնկալում ենք, որ շահագրգիռ կողմերի և երրորդ կողմերի յուրաքանչյուր գործողություն և հայտարարություն կլինի այս տրամաբանության մի մասը՝ խուսափելով լարվածության հրահրումից»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին