Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Կովկասում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել խաղաղություն հաստատել Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ֆոնին մերժել ուժի գործադրմամբ որևէ տարաձայնության լուծումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հովվապետն այս մասին ասել է կիրակի օրը Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական քարոզի ժամանակ դիմելով հավատացյալներին:
«Տագնապալի լուրեր ենք ստանում Կովկասից: Ես աղոթում եմ այս տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտության կողմերին` առանց ուժի կիրառման հստակ քայլեր ձեռնարկելու եղբայրության և բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասել է Հռոմի պապը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան