Արցախի անկախության ճանաչման հարցը պետք է քննարկվի.Էդմոն Մարուքյան
«Մենք Արցախի անկախությունը չենք ճանաչել մի պարզ պատճառով, որ ընթանում են բանակցություններ: Հիմա անիմաստ է խոսել բանակցություններից, լայնամասշտաբ պատերազմ է մեկնարկել, արդյոք մեր օրակարգում կա Արցախի Հանրապետության ճանաչման հարցը՝ դրա շարունակական հետևանքներով, որից հետո Արցախում կլինի հանրաքվե, և Արցախը կմիանա Հայաստանին»,-ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը::
Վարչապետը հաստատեց, որ այն ինչպես եղել է մեր օրակարգում, այնպես էլ մնացել է: Ըստ վարչապետի, այդ հարցը պետք է շատ լրջորեն քննարկվի:
«Մենք քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները և հարցերի շրջանակը»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ հիմա պատերազմ է, և կոչ արեց լայնամասշտաբ քննարկում սկսել Արցախի ճանաչման հարցի և դրա հետագա խնդրի լուծման առումով:
«Պետք է նստենք, մեր գործողությունները հասկանանք, անում ենք այդ գործողությունը, թե չենք անում, փաստարկները դնենք կշեռքին»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ նույնը վերաբերում է Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական դաշինքի հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան