ՆԱՏՕ-ում մեկնաբանել են ԼՂ-ում իրավիճակի սրումը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողություններն ու վերականգնեն բանակցությունները իրավիճակի խաղաղ կարգավորման համար։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նման հայտարարություն է տարածել ՆԱՏՕ-ի՝ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր քարտուղար Ջեյմս Ապպատուրան։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն խորապես անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում շփման գծով լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններից։
«Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները խաղաղ կարգավորման համար»,-ասել է նա՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը
- ԵԱՀԿ գործող նախագահ․ Անհապաղ վերադառնալ հրադադարի ու սկսել բովանդակային բանակցություններ
- Ղազախստանը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցներն իրավիճակի կայունացման համար
- Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
- ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
- Ուկրաինան կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին վերադառնալ խաղաղ երկխոսության
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք կյանքի անիմաստ կորստի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան