Ուկրաինան կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին վերադառնալ խաղաղ երկխոսության
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ խաղաղ երկխոսության ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին։ Թվիթերի իր էջում նախարարությունը նշել է, որ ուսումնասիրում են հակամարտության հանգամանքները։
«Ուկրաինայի ԱԳՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության սրմամբ. Ուշադիր կերպով ուսումնասիրում ենք հանգամանքները, որոնք բերել են սրման։ Կոչ ենք անում կողմերին վերադառնալ երկխոսության՝ հանուն հակամարտության խաղաղ կարգավորման։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին»,- RBC-ի փոխանցմամբ, ասված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույց
- ՌԴ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂՀ շփման գծում
- Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան