ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայտնում ենք ձեզ, որ վաղ առավոտվանից դեսպանատունը բազմաթիվ զանգեր և նամակներ է ստացել հայրենակիցներից՝ կապված Ադրբեջանի և նրա խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների հետ:
Այս իրավիճակի կապակցությամբ մենք խնդրում ենք Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին զգոն լինել և չմասնակցել որևէ մասնավոր նախաձեռնության և հանդիպման, իսկ սադրիչ դրսևորումների դեպքում անպայման կապ հաստատել դիվանագիտական ներկայացուցչության հետ:
Մենք նշում ենք նաև, որ հանրապետություն վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիները կարող են կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով ՝ +7 (966) 118 - 89-84, կամ իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստով:
Միևնույն ժամանակ, մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հակառակորդը ռազմական գործողություններից բացի իրականացնում է ապատեղեկատվություն լայնածավալ տարածում սոցիալական ցանցերում՝ նպատակ ունենալով տարբեր գործողություններ հրահրելու՝ այդ թվում նաև աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում:
Բոլորիդ անկեղծորեն խնդրում ենք զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց, առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրներով (mil.am) և չտրվել սադրիչ գործողություններին»:
Դեսպանությունը հաղորդել է նաև, որ սոցցանցերում տարածված այն տեղեկատվությունը, թե Մոսկվայից Հայաստան թռիչքներ չկան, չի համապատասխանում իրականությանը: Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել հետևյալ չարտերային թռիչքներից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին