Այսօր լուսադեմից սկսած մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, թշնամին հարձակվել է մեր հայրենիքի վրա։
Այսօր լուսադեմից սկսած մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով մեր բոլորիս ջանքերը՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների։
Նպատակը մեկն է՝ ջարդել թշնամու ողնաշարը բոլոր ուղղություններով՝ ռազմականից մինչև դիվանագիտական։
Կեցցե՛, Հայ Ազգը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Հայոց Բանակը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. ՄԻՊ
- Այս պահին համախմբվել է պետք. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան