Պատերազմի դաշտում է որոշվում ամեն ինչ. Էդմոն Մարուքյան
«Բոլոր քաղաքական ուժերով հայտարարություն ենք ստորագրել, քաղաքական ուժերն առավոտից հայտարարել են, որ բոլոր տարաձայնությունները մի կողմ են դնում»,-խորհրդարնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըև տեղեկացրեց, որ հայտարարությունը շուտով կտարածվի:
Վերջինս հայտարարեց, որ մարգարե չպետք է լինել, իմանալու համար, որ պատերազմ էր լինելու, դրա վերաբերյալ բազմաթիվ վերլուծականներ են եղել:
Մարուքյանի խոսքով, քանի որ բանակցություններ չկային, այդ պատճառով էլ պատերազմը սկսվեց:
«Հիմա պետք է թույլ չտալ, որ Ադրբեջանը որևէ կերպ հաջողություն արձանագրի, ավելի շուտ մենք պետք է արձանագրենք հաջողություններ և բանակցությունները պետք է վերսկսվեն այն կետից, որ կետում որ պատերազմի դաշտում մենք արձանագրում ունենանք: Պատերազմի դաշտում է որոշվում ամեն ինչ»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ առավոտից սկսած դիմել են, բոլոր միջազգային գործընկերներին, որոշները հայտարարություններ արել են, մյուսներինը սպասվում են:
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ պատերազմը հիմա մարտադաշտում է և մարտադաշտում է ամեն ինչ որոշվում: Նրա խոսքով, դիվանագիտությունը և քաղաքականությունը պետք է ամրապնդեին, որ մարտադաշտում այդ ամենը տեղի չունենար, և հիմա այդ հայտարարությունները մեծ հաշվով որևէ դերակատարում չեն կարող ունենալ, քանի որ երբ Ադրբեջանը նման լայնամասշտաբ հարձակման էր նախապատրաստվել՝ նաև դրա միջազգային սոուսն էր պատրատել:
«Բոլորս մի մարդ դարձած պետք է լինենք մեր տեղերում, ով ինչով որ զբաղվում է և սպասենք հրահանգների, կապված ռազմական դրության հետ»,- հայտնեց Մարուքյանը և տեղեկացրեց, որ օրենքի ուժով խորհրդարանի նիստից հետո հավանական է, որ կգումարվի նաև արտահերթ նիստ՝ հայտարարություն ընդունելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին