Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական և միգուցե ամենակարևոր հանգրվանն է. ՀՀ վարչապետ
«Կամ մենք հրաժարվում ենք արցախի ժողովրդի իրավունքներից, արցախի հայության իրավունքներից, ինքնորոշման իրավունքից, կամ ստանում ենք պատերազմ և այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի»,- խորհրդարանում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է ամուր կանգնի Արցախի ժողովրդի և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում:
«Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական և միգուցե ամենակարևոր հանգրվանն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ մեր ժողովուրդն ունի այդ վճառականությունն և հաստատակամությունը, որ ի հեճուկս բոլոր այլ հաշվարկների հաղթանակ տանի:
Վարչապետի խոսքով, այսօր մենք պետք է ամուր կանգնեք ոտքերի վրա և պաշտպանենք մեր սրբազան հողի վրա ապրելու իրավունքը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որպես գերագույն գլխավոր հրամանատար այսօր չի եկել ասելու, թե ինչի են պատրաստ զինվորները, գեներալները, այլ եկել է ասելու, թե ինչի է ինքը պատրաստ:
«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի»,- նշեց ՀՀ վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան