Ես կնախաձեռնեմ հավաք և կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան
«Ես կնախաձեռնեմ հավաք և կմեկնենք սահման»,-հայտարարել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով Armlur-ի հարցին, թե նրա ղեկավարած կուսակցությունն ինչ է պատրաստվում անել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի դեմ:
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդն ընդգծել է. «Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը մեր բոլոր գործողությունները համաձայնեցնելու ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ»:
Արթուր Վանեցյանը նաև հայտարարել է, որ «Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան