Կառլ Բիլդտ․ Սա Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակում է
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Շվեդիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը թվիթերում գրել է, որ սա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակում է։
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ խոսքը Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման մասին է: Նախորդ բռնկումն այս տարի ավելի տեղային էր և, հավանաբար, նախապես պլանավորված չէր: Սա ակնհայտորեն տարբերվում է»,- գրել է Կառլ Բիլդտը, տարածելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որ Ադրբեջանի ղեկավարության վերջին ագրեսիվ հայտարարությունները, լայնածավալ համատեղ զորավարժությունները Թուրքիայի հետ ցույց են տալիս՝ այս ագրեսիան նախապես պլանավորված էր և լայնամասշտաբ սադրանք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ։