
Հենրիխ Մխիթարյան․ Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում ներկայումս հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ` դիմելով նաև միջազգային հանրությանը։
«Առավոտյան արթնացա՝ տեղեկանալով Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին՝ թիրախավորելով Ստեփանակերտի և հարակից շրջանների խաղաղ բնակչությանը:
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողությունները՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ:
Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, այլ ոչ թե թաքնվելու ապաստարաններում:
Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։
I woke up this morning learning about the large scale attack of Azerbaijani army on #NagornoKarabakh (a de-facto...
Posted by Henrikh Mkhitaryan on Sunday, September 27, 2020