
News.am. Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունը տարածել են հաքերները
NEWS.am-ը գրում է. «Այսօր վաղ առավոտից NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության կայքը գտնվում է ադրբեջանական հաքերների հարձակումների թիրախում։
Քիչ առաջ հաքերները մեր կայքի միջոցով կեղծ տեղեկատվություն են տարածել, իբր Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է Արցախի բնակիչներին։
Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ կեղծ լուրն արագ հեռացվել է կայքից»։
Նշենք, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են 1in.am-ն ու հրապարակել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, ինչպես նաև Ադրբեջանի ազգային հերս Մուբարիզ Իբրահիմովի լուսանկարը։