Թշնամու հարձակումից րոպեներ անց թուրքական ԶԼՄ-ներն ուղիղ եթերներ են տալիս առաջնագծից
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Թշնամու հարձակումից կարճ ժամանակ անց արդեն թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ներն առաջին գծից հաղորդումներ են ներկայացնում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, հարձակումը նախապատրաստվել է Թուրքիայի հետ համատեղ՝ նաև լրատվական ուղղությամբ։
Թուրքիայի պետական հեռարձակող TRT-ն հարձակումից րոպեներ անց առաջնագծից ուղիղ եթեր էր ներկայացնում։ Այս պահին էլ թուրքերեն հաղորդում է ներկայացնում։
Ադրբեջանում, ինչպես հաղորդում են թվիթերի օգտատերերը, ինտերնետը սահմանափակված է, չեն աշխատում սոցիալական ցանցերը՝ Facebook, Youtube, TikTok, Whatsapp, Telegram։
Ադրբեջանցի օգտատերերը հայտնում են, որ առանց խնդրի աշխատում է միայն թվիթերը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ գրել է, որ բաց է միայն թվիթերը, որով էլ Ալիևի ռեժիմի «թրոլների ֆաբրիկան» հակահայկական պրոպագանդա է տարածում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան