Զարիֆ․ Մենք պատրաստ ենք բանակցությունների անցկացման համար մատուցել բարի ծառայություններ
«Իրանն ուշիուշով հետևում է Լեռնային Ղարաբաղում տագնապալի բռնություններին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և տարաձայնությունները հաղթահարելու համար հորդորում ենք երկխոսել»,-այս մասին թվիթերում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ «մեր հարևանները մեզ համար առաջնահերթություն են, և մենք պատրաստ ենք բանակցությունների անցկացման համար մատուցել բարի ծառայություններ:
«Ներկայումս խաղաղություն է պետք մեր տարածաշրջանին»,-գրել է Զարիֆը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան