Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝
պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով,
պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,
պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:
Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը։ Կան զոհեր ու վիրավորներ։
English text below ⚠️Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ...
Posted by ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ/Representative of Armenia before the ECHR on Sunday, September 27, 2020