Դավիթ Տոնոյան. Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանիը հանդես է եկել ուղերձով.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամում պատճառելով ծանր կորուստներ:
Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:
Արդեն իսկ ակներև է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն:
Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն:
Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ,
Միասնության շնորհիվ են կերտվել մեր պատմության բոլոր հաղթանակները: Վստահ եմ, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
- Հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերին միջազգային հանրության կողմից ամենաարդյունավետ պատասխանը Արցախի Հանրապետության ճանաչումն է
- Ադրբեջանական մարտական տեխնիկայի հերթական խոցումները
- Փաշինյան. Կքննարկվի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարց
- Արցախցի պատգամավոր. Ստեփանակերտում խուճապ չկա
- Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար. Արցախի նախագահ
- Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը. ՊՆ
- Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք. ՊԲ
- Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա. Արցախի նախագահ
- Արցախի Մարտունու շրջանում քաղաքացիական երկու անձ է զոհվել՝ կին ու երեխա
- Բացի բուն մարտական գործողություններից, Ադրբեջանն իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում. ՊՆ
- Ադրբեջանի հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. ՄԻՊ
- Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյան
- Ադրբեջանը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին