Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.
«Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»։
Հարակից հրապարակումներ`
- Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊՆ
- Տիգրան Աբրահամյան. Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել
- Ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Արծրուն Հովհաննիսյան
- Ադրբեջանը իր հարձակման արդյունքում կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ
- Առավելագույն կազմակերպվածությունը պետք է ապահովել, կանոնակարգել բոլոր գործողությունները. Աբրահամյան
- Թշնամին տանկերի կորուստներ ունի. Արծրուն Հովհաննիսյան
- Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի նկատմամբ. ԱԳՆ
- Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. ՊՆ
- Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը. Վահրամ Պողոսյան
- Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյան
- Ադրբեջանը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ