Մենք էլ ունենք էական կորուստներ, հակառակորդն էլ՝ շատ էական կորուստներ. Վարչապետ
«Ադրբեջանական քարոզչամեքենան այս ժամերին ամեն ինչ անում է՝ սեփական շահերից բխող լուրեր տարածելու համար։ Ես կուզեի, որ այստեղ հիմա ամրագրվեր, թե ի՞նչ կորուստներ է ունեցել հակառակորդը և ինչպիսի՞ կարուստներ ենք ունեցել մենք»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ վարչապետ Փաշինյանն ասաց, որ մենք էլ ունենք էական կորուստներ, հակառակորդն էլ՝ շատ էական կորուստներ։ Այս պահին մարտական ծանր գործողություններ են ընթանում, զարգացող իրավիճակ է.
«Եվ քանի որ վիճակը զարգացող վիճակ է, առաջարկում եմ հետևել միայն պաշտոնական լրահոսին։ Ինչ վերաբերում է ռազմական դրությանը, ապա, թեև ես ասել էի, որ ընդհանուր զորահավաք է լինելու, այժմ մասնակի զորահավաք է կազմակերպվում»։
Արձագանքելով՝ Անի Սամսոնյանն հարցրեց՝ կա՞ տեղեկատվություն՝ այլ ճակատներից հարձակումներ և՞ս սպասվում են։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Ռազմական դրություն հայտարարվում է այն ընթացքում, երբ հարձակման իրական վտանգ կա։ Բայց եթե ես հիմա ասեմ, թե ինչ ուղղությունների մասին կարող է խոսք լինել, նշանակում է, որ բացահայտում եմ մեր ունեցած տեղեկատվությունը, և դրա բացահայտմամբ կարժեզրկեմ այդ տեղեկությունները։ Թույլ տվեք չարձագանքել այդ հարցին՝ հասկանալով, որ այդ առումով իրավիճակը շատ լարված է և անկանխատեսելի»։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորի տոնի գումարը կուղղվի Արցախի պաշտպանությանը
- Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջական բանակը գրավել է 6 բնակավայր. Արցախի ՊՆ
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 4 ուղղաթիռ,15 ԱԹՍ, 10 տանկ
- Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ. ՊԲ
- Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. ՊՆ ներկայացուցիչ
- Ադրբեջանի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում. ՊՆ
- Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք. ՊԲ
- Եվրոպական խորհրդարանը՝ Թուրքիային․ Անհապաղ դադարեցնել ապօրինի հորատումը, «ազգայնական ռազմատենչ հռետորաբանությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան