27.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 328 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
Երեկ Հայաստանում կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք: Առողջացել է 37 մարդ։ Մեկ օրում մահացել է երեք մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 90 (կին), 82 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49400 դեպք, որոնցից 43613-ն` առողջացած, 951-ը` մահվան ելքով։ 295 մարդ մահացել է, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 284226 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 26.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
- 25.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
- 24.09.2020. Կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է
- 23.09.2020. Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ է մահացել
- 22.09.2020. Կորոնավիրուսի 115 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
- 21.09.2020. Կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ է մահացել
- 19.09.2020. Կորոնավիրուսի 244 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան